Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին
Հայաստան
Հայաստանի համար դժվարին տարիներին բնությունն է փրկություն դարձել, սակայն երկիրը նաև չարաշահել է այդ բնական պաշարները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ելույթում։
Փաշինյանի խոսքով՝ 1990-ականների սկզբին, երբ ներմուծման և արտադրության շղթաները խզվել էին, իսկ Հայաստանում առկա էր ամենօրյա սննդի խնդիր, Սևանա լճի ձկնային պաշարները դարձել էին բնակչության փրկությունը։
«Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը ՀՀ-ի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել։ Սա էլ իր հերթին սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները»,- նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի փորձը ցույց է տալիս՝ բնական պաշարները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ ճգնաժամերի ժամանակ, սակայն դրանց չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ բնապահպանական հետևանքների։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան