Կալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստովանել է, որ Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ամերիկյան Starlink արբանյակային կապի և նավիգացիոն համակարգը Ուկրաինայի համար։
«Starlink-ը բացարձակապես անհրաժեշտ է Ուկրաինայի համար, բայց մենք չենք կարող այն փոխարինել կարճաժամկետ հեռանկարում», - հայտարարել է Կալլասը ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Բրյուսելը Starlink-ը փոխարինելու համար՝ Ռուսաստանի դեմ հարվածներին աջակցելու համար։
Հետևաբար, նա նշել է, որ հոկտեմբերի 16-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի կարևորագույն ռազմական կարողությունների ցանկ, որոնք ԵՄ երկրները պետք է հնարավորինս շուտ զարգացնեն՝ ամերիկյան ռազմական համակարգերի օգտագործմանը այլընտրանք ապահովելու համար։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան