ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն
Աշխարհ
Քաբուլին շտապ անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, ինչպես նաև տնտեսական զարգացում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգության հարցերին նվիրված ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համաժողովում։
«Աֆղանստանին շտապ անհրաժեշտ է խաղաղություն, կայունություն և տնտեսական զարգացում։ Աղքատության արատավոր շրջանը խզելը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչական գործունեության, զինված հակամարտության բռնկման և այլ սպառնալիքների դադարեցումը ներկայիս իրավիճակում հնարավոր է միայն այս երկրի հետ պրագմատիկ, համակարգված և քայլ առ քայլ միջազգային համագործակցության միջոցով», - նշել է Մասադիկովը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս համատեքստում անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև ջանքերի համակարգման ուժեղացում՝ «Աֆղանստանում խաղաղության գործընթացը հեշտացնելու համար»։
«Թալիբանի կառավարությունը ապացուցել է, որ երկարաժամկետ քաղաքական գործոն է երկրում», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան