Չեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելուն
Աշխարհ
Չեխիայի Հանրապետությունը չի երաշխավորի ԵՄ-ի կողմից Ուկրաինայի համար վարկի տրամադրումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Եվրոպական խորհրդի նիստից առաջ։
«Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ եվրոպական բյուջեն Ուկրաինայի համար հատկացնում է 100 միլիարդ եվրո։ Այս գումարը պետք է վարկ տրամադրվեր», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անպայման կասի, որ ինքը փող չունի և չունի Patriot հրթիռներ»։
Հոկտեմբերին Բաբիշը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է միջոցները ուղղի ոչ թե Ուկրաինայում հակամարտությունը շարունակելուն, այլ երկրի վերականգնմանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան