Հարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունը
Աշխարհ
Կորեայի Հանրապետության զինված ուժերը Միացյալ Նահանգների հետ քննարկում են Հյուսիսային Կորեային սահմանակից ապառազմականացված գոտում (ԱՊԳ) անօդաչու և ռոբոտացված համակարգեր տեղակայելու հնարավորությունը վտանգավոր առաքելություններ կատարելու համար, հաղորդում է The Korea Times-ը։
Հոկտեմբերի 14-ին Կորեայի Հանրապետության բանակի շտաբի պետ Կիմ Կյու-հան հայտարարել է, որ Կորեական թերակղզու հարավում գտնվող ԱՄՆ ռազմական կոնտինգենտի հրամանատար Քսավիեր Բրանսոնի հետ քննարկել է ԱՊԳ-ում վտանգավոր առաքելություններ կատարելու համար զորքեր ուղարկելու փոխարեն անօդաչու համակարգեր և ռոբոտներ օգտագործելու հնարավորությունը։
Սեպտեմբերի 21-ին ԱՊԳ-ում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Հարավային Կորեայի երեք զինծառայողներ։ Փհենյանը նախկինում հերքել էր Սեուլի մեղադրանքները ականի պայթյունին Հյուսիսային Կորեայի մասնակցության մասին։
«Դեպքից հետո ես գեներալ Բրանսոնին ասացի, որ ԱՊԳ անձնակազմ ուղարկելը լի է ռիսկերով և դժվարություններով, ուստի դրա փոխարեն պետք է ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել», - ասել է Կիմ Կյու-հան։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան