Իրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլար
Աշխարհ
Իրաքի տնտեսական կորուստները ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության հետևանքով կազմել են մոտ 60 միլիարդ դոլար, ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության կողմից Հռոմում իրաքա-իտալական բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունը հանգեցրել է տնտեսական կորուստների։ Իրաքը կրել է մոտ 60 միլիարդ դոլարի կորուստներ», - նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում մեջբերվել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի խոսքերը։
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսական անվտանգության վրա՝ կոչ անելով եվրոպական երկրներին ակտիվորեն աջակցել խաղաղության նախաձեռնություններին։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան