Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետո
Աշխարհ
Արյան անալիզները և կրծքավանդակի ռենտգենը հաստատել են Հռոմի պապ Լևոն XIV-ի ընդհանուր առողջական վիճակի շարունակական բարելավումը թոքերի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո, հայտնել են նրա բժիշկները։
«Այսօր առավոտյան Հռոմի պապը արյան անալիզներ և կրծքավանդակի ռենտգեն է անցել, որոնք հաստատել են նրա ընդհանուր վիճակի շարունակական բարելավումը», - հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ Հռոմի պապը շարունակում է շնչառական ֆիզիոթերապիայի սեանսներ անցնել։ Վիրահատությունից հետո նրա վերականգնումը թույլ է տալիս նրան ինքնուրույն կատարել իր առօրյա գործունեությունը, նշել են բժիշկները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան