Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)
ԱշխարհԱմերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է էլեկտրական Roadster սպորտային ավտոմեքենան, որը ցուցադրության ընթացքում թռել է խոչընդոտի վրայով՝ պտույտ կատարելով իր առանցքի շուրջը, ինչպես նաև բարձրացել է կորաձև թեքահարթակով և «ցատկել» այդտեղից։
Շնորհանդեսը տեղի է ունեցել ամերիկյան Տեխասի նահանգում գտնվող SpaceX-ի փորձադաշտում։ Տեսանյութը տարածել է Tesla ընկերությունը։
Ցուցադրության ժամանակ սպորտային մեքենան անցել է կորաձև թեքահարթակով՝ հայտնվելով շրջված դիրքում, այնուհետև «ցատկել» է գետնին։ Նույնիսկ անիվներով դեպի վեր՝ թեքահարթակի մակերեսին մնալու համար մեքենային օգնել է օդափոխիչների հատուկ համակարգը, որն ստեղծում է ճնշումային ուժ։
Roadster-ը նաև ցատկել է խոչընդոտի վրայով՝ օդում ամբողջական պտույտ կատարելով իր առանցքի շուրջը, և վայրէջք է կատարել անիվների վրա։
«Ես շատ բաներ եմ տեսել, բայց նման բան երբեք չեմ տեսել», - միջոցառման ընթացքում ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
Tesla-ն պլանավորում է մոդելի սերիական արտադրությունն սկսել 2028 թվականին։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան