Դեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոց
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է դեղատան տիրոջ, որը անասնաբուժական տոնիկը լցրել էր փոքր շշերի մեջ և վաճառել այն որպես մանկական դեղամիջոց՝ ուռճացված գնով, հաղորդում է NDTV-ն։
Սուրատի ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները խուզարկել են Գոպիպուրա շրջանում գտնվող դեղատունը և ձերբակալել սեփականատիրոջը՝ 51-ամյա Մոհամմադ Սաջիդ Իբրահիմ Մուլլային։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը վերցրել է կենդանիների համար նախատեսված անասնաբուժական կերային հավելում Himalaya Liv.52 Protec-ի մեծ տարաներ և ձեռքով լցրել հեղուկը 60 և 100 մլ շշերի մեջ։
Այնուհետև նա շշերի վրա կպցրել է կեղծ պիտակներ՝ գովազդելով Himalaya Liv.52 Drops-ը՝ մանկական արտադրանք, որպեսզի տոնիկը ներկայացնի որպես մանկական դեղամիջոց՝ վաճառելով այն կրկնակի թանկ գնով։
Մուլլայի դեմ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով՝ թունավորմամբ վնաս պատճառելը, մարդկային կյանքին սպառնացող անզգույշ գործողությունները, ինչպես նաև մեկ դեղամիջոցը կեղծելը և մյուսի փոխարեն վաճառելը։
Ոստիկանությունը կոչ է արել այս ապրանքը գնած և իրեն վատ զգացող յուրաքանչյուրին անհապաղ դիմել բժշկական օգնության և կապ հաստատել ոստիկանության հետ։ Քաղաքացիներին նաև կոչ է արվում բժշկի հետ ստուգել դեղամիջոցների իսկությունը և որակը և ընդունել դրանք խստորեն ըստ նշանակման։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան