Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն
Աշխարհ
Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Գոբի անապատում, բացվել է պտերոզավրերի բրածոներին նվիրված Համիի թանգարանը, որի արտասովոր արծաթագույն կառույցը հեռվից հիշեցնում է Մարսի տիեզերակայան, իսկ վերևից՝ ավազի մեջ թաղված դինոզավրերի ձվեր։

Թանգարանում պահվում են հարյուրավոր պտերոզավրերի բրածոներ, այդ թվում՝ շուրջ 130 միլիոն տարվա վաղեմության նմուշներ։ 8000 քառակուսի մետր մակերեսով կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ՝ 8 մետր խորության վրա։ Այս լուծումն օգնում է պահպանել ներսի ջերմաստիճանը նույնիսկ այն ժամանակ, երբ անապատում ամռանը շոգը գերազանցում է 55 աստիճանը, իսկ ձմռանը ջերմաստիճանը նվազում է -20 աստիճանից։

Թանգարանի ճարտարապետական լուծումներից են նաև հսկա, կիսաթափանցիկ ձագարաձև կառույցները, որոնք բնական լույս են ներթափանցեցնում շենք՝ նվազեցնելով արհեստական լուսավորության և օդորակման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան