Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին
Աշխարհ
Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա Ուկրաինային առաջարկել ամերիկյան Starlink արբանյակային համակարգին փոխարինող՝ ուրբաթ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Ուկրաինան իսկապես Starlink-ի կարիքն ունի։ Սակայն, ցավոք, Եվրոպան մոտ ապագայում չի կարողանա փոխարինել այդ տեխնոլոգիան»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ։
Կալասը հավելել է, որ այդ պատճառով ԵՄ-ում քննարկումներ են ընթանում Միության պաշտպանունակության հարցերի շուրջ: Նա նշել է, որ եվրոպական պաշտպանական գործակալությունը ճշտել է «ԵՄ-ի ամենակարևոր կարիքները», որոնք բացակայում են, և նշել է, որ Միությունն այժմ կանգնած է այդ բացերը հնարավորինս արագ լրացնելու խնդրի առջև։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան