Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. Աբրահամյան «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետ Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» «Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» 

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:

Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:

Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:

Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ. «Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»: Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում
Ամենադիտված