Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) 

Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական կամ տնտեսագիտական քննարկումների շրջանակից՝ վերածվելով սոցիալական լուրջ մարտահրավերի։ Առողջապահական համակարգի մատչելիության, բնակչության կենսամակարդակի և պետական բյուջեի արդյունավետ ծախսման հարցերը խիստ փոխկապակցված են, իսկ դեղերի անհամաչափ բարձր գները տարիներ շարունակ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է համալիր մոտեցումներ և համակարգային լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես օրենսդրական դաշտի բարեփոխումները, այնպես էլ շուկայում առողջ մրցակցության խթանումն ու վարչարարական խոչընդոտների վերացումը:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատմել է իրենց օրենսդրական նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է արմատապես փոխել իրավիճակը և դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ Բացի դեղորայքային շուկայի բարեփոխումներից, խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քաղաքական պայքարի մարտավարությանը և պետական ծախսերի ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումների քննադատությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Նարեկ Կարապետյանի փաստարկմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Ներկայացված հիմնավորումների համաձայն, իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև, ընդ որում՝ «այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան»:

Հայաստանում դեղերի գների և հարևան ու եվրոպական երկրների միջև առկա խզումը նկատելի է անգամ մակերեսային դիտարկման դեպքում։ «Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական պետություններում»,- ընդգծում է պատգամավորը։ Գնային այս անհամաչափության հիմքում ընկած են ինչպես տեղական շուկայի սահմանափակ ծավալները, այնպես էլ վարչարարական ու իրավական խոչընդոտները։

Հայաստանում դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Միջազգային դեղագործական կորպորացիաները ստիպված են լինում միլիոնավոր դրամներ վճարել յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար և ապա սպասել մոտ վեց ամիս, մինչև ընթացակարգն ավարտվի։ Փոքր շուկա ունեցող երկրում նմանատիպ ծախսատար և ժամանակատար բյուրոկրատիան հանգեցնում է նրան, որ խոշոր արտադրողները պարզապես շահագրգռված չեն լինում մուտք գործել հայկական շուկա, ինչի հետևանքով «շատ դեղեր չեն գրանցվում երկրում»:

Ստեղծված իրավիճակի վիճակագրական պատկերը մտահոգիչ է. եթե եվրոպական երկրների մեծ մասում գրանցված է մոտ 25000 անուն դեղամիջոց, որոնք ապահովում են լայն ընտրություն և առողջ մրցակցություն, նույն պահին Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց։ Ընդ որում, տարեկան հանրապետությունում գրանցվում է ընդամենը 150-200 նոր դեղամիջոց, ինչը նշանակում է, որ «եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար»։

Թվային համադրումները ցույց են տալիս գնային էական տարբերություններ նույնիսկ հարևան Վրաստանի համեմատությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Մետֆորմին» դեղամիջոցը Վրաստանում արժե 920 դրամ, մինչդեռ Հայաստանում՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, իսկ Հայաստանում՝ 5600 դրամ, լայն կիրառություն ունեցող «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ: Փաստացի, եվրոպական արտադրության գրեթե բոլոր դեղամիջոցները Հայաստանում վաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով։

Այս իրավիճակի հաղթահարման համար առաջարկվում է կիրառել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված և որակի խիստ ստանդարտացում անցած դեղերի համար պարզեցված ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած լուծումը ենթադրում է ԵՄ-ում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը յոթ օրվա ընթացքում, իսկ գրանցման վճարը սահմանել 50000 դրամ:

Այս մոտեցումը, ըստ քաղաքական ուժի հաշվարկների, կարող է մի քանի առանցքային խնդիր լուծել միաժամանակ։ Առաջին հերթին՝ Եվրոպայում ավելի էժան իրացվող դեղերի ազատ մուտքը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անձնական ճանապարհներով կամ ծանոթների միջոցով դեղեր բերել արտերկրից: Սա իր հերթին կապահովի պաշտոնական մատակարարումներ, գների իջեցում և լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Երկրորդ՝ պետությունը հնարավորություն կստանա տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամներ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ դեղերի էժանացումը թույլ կտա նույն բյուջետային միջոցներով ապահովագրական համակարգում ընդգրկել քաղաքացիների ավելի լայն շրջանակ:

Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նախատեսվում է դրա քննարկումը սկսել մյուս խմբակցությունների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտում է, որ սա իրենց ներկայացրած հինգ տնտեսական նախագծերից առաջինն է, և իրենք մտադիր են հետևողականորեն իրականացնել բոլոր խոստումները։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում սրվում է պայքարը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։

Անդրադառնալով Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»: Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է խոշոր համայնքներում, որտեղ ընտրական հիմնական գործընթացները դեռ առջևում են:

Բացի այդ, խմբակցության ղեկավարն իր խոսքում խստորեն քննադատել է նաև պետական ծախսերի արդյունավետությունն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական վեհաժողովի (COP) կազմակերպման ծախսերին. «Էս COP-ը լեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել. Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա ընթացքում ծախսած գումարի հետ։ Մի ընկերությանը փոխանցել են 22 մլն դոլար, իսկ գիտե՞ք ոնց է եղել, մրցույթին մենակ մի ընկերություն է մասնակցել. կոռուպցիոն դրսևորումները մեր ժողովուրդը պետք է տեսնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է
Ամենադիտված