Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Աշխարհ
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink արբանյակային համակարգի աշխատանքը Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ Թրամփը համաձայնել է Մասկի առաջարկին, որը «ճանապարհ բացեց Պենտագոնի համար՝ դանդաղեցնելու» Starshield-ը՝ Starlink-ի ռազմական տարբերակը։ Մասկը հոկտեմբերի 14-ին X-ում գրել է, որ ինքը պատասխանատու չէ արբանյակային համակարգի աշխատանքի սահմանափակումների համար։ Հրատարակության աղբյուրները ենթադրել են, որ նա նման հայտարարություն է արել՝ վախենալով «Եվրոպայում սպառողների բացասական արձագանքից»։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի մուտքը Starshield սահմանափակելու հրամանը ստացել է Սպիտակ տնից։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց