Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. Աբրահամյան
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի անազատության հարցին՝ քննադատելով իշխանությունների գործողությունները։
«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որևէ առնչություն չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ»,- գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ նախօրեին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի անազատության դեմ ներկայացված բողոքը։
Աբրահամյանի խոսքով՝ Աշոտյանի նկատմամբ սահմանափակումները երկար ժամանակ շարունակվում են, այդ թվում՝ տեղաշարժի և քաղաքական գործունեության սահմանափակումները։
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց