Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդ
Աշխարհ
Երեքշաբթի օրվանից Ալբանիայի մայրաքաղաքում ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 156 մարդ, որոնցից 97-ը ոստիկաններ են, ուրբաթ օրը հայտարարել է ներքին գործերի նախարար Էրվին Դեմոն։
Ալբանիայում բողոքի ակցիա անցկացնող ուսանողները և Տիրանայում նախորդ օրերին նրանց համախոհները քարեր, պիրոտեխնիկա և մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների և գերատեսչությունների շենքերի վրա, ներխուժել են նախարարության շենքեր, ավերել կենտրոնական փողոցներում գտնվող խանութների ցուցափեղկերն ու կրպակները, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
«Տիրանայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վիրավորվել է, ընդհանուր առմամբ, 156 մարդ, այդ թվում՝ 97 ոստիկան, 12 անցորդ և չորս անչափահաս», - հաղորդում է ալբանական ATA լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի հայտարարությանը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց