Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»
Հասարակություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Գյումրու օրվա առթիվ՝ ընդգծելով քաղաքի պատմական ու մշակութային նշանակությունը։
Նա Գյումրին անվանել է «հայրաքաղաք»՝ նշելով, որ քաղաքը սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից ու երաժիշտներից մինչև դերասաններ, վարպետներ, օլիմպիական չեմպիոններ և գիտնականներ։
«Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո վերականգնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գյումրեցիների հավատքի և ոգու խորհրդանիշն է։ Կարապետյանը նշել է, որ Գյումրին կարողացել է հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել է քաղաքի զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։
Կարապետյանը նաև նշել է բնակարանային խնդիրների լուծման, համայնքային ծառայությունների բարելավման, տեղական բիզնեսի զարգացման և երիտասարդների համար հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
«Եվ ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։ Շե՛ն ու հզո՛ր մնա, մեր հայրաքաղաք։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի»,- ասված է նրա ուղերձում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց