Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»
Արտաքին Քաղաքական
Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։
Փաշինյանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
«Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը»,- նշել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց