Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի
Ժամանց
«Մաթել» ընկերությունը հայտարարել է երգչուհի Սելին Դիոնի կերպարով «Barbie Signature» հավաքածուի տիկնիկի թողարկման մասին։ Այն ոգեշնչված է 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու կրած հայտնի զգեստից, որով նա ներկայացել է «Տիտանիկ» ֆիլմի «My Heart Will Go On» երգի կատարման հետ կապված միջոցառմանը։
Տիկնիկը կրում է երկարաթև, մինչև հատակ հասնող, օվկիանոսի կապույտ գույնի զգեստի կրկնօրինակը։ Դիոնն այդ զգեստով մասնակցել է «Օսկար»-ի 70-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել 1998 թվականի մարտի 23-ին՝ Լոս Անջելեսում։
Հավաքածուում ներառված է նաև «Օվկիանոսի սիրտը» հայտնի վզնոցի կրկնօրինակը։ «Տիտանիկ» ֆիլմում զարդը կրում էր Ռոուզ Դեվիթ Բյուքեյթերը՝ Քեյթ Ուինսլեթի և Գլորիա Ստյուարտի մարմնավորմամբ։
Տիկնիկի նախնական պատվերները հասանելի են դարձել «Barbie 59 Club»-ի անդամների համար։ Դրա գինը 69,99 դոլար է։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց