The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Աշխարհ
Առնվազն 1500 զինծառայող Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից կմասնակցեն «կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերին, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լեհաստանում տեղի ունենալիք զորավարժությունները ներկայացվում են որպես Ուկրաինա զորքերի տեղակայման փորձ՝ հրադադարի դեպքում։ Մասնակիցները կվարժվեն զորքերի և նյութական միջոցների տեղափոխման հարցում։
«Կամավորների կոալիցիան» ավելի քան 30 երկրների, հիմնականում եվրոպական, ոչ պաշտոնական դաշինք է՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։ Այն ստեղծվել է 2025 թվականի գարնանը։ Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի գլխավորած կոալիցիան մշակում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ հակամարտության ավարտից հետո ռազմական զորքերի տեղակայում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց