Երեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ
Արտակարգ Պատահար
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում երեք անչափահասներ, ըստ հաղորդման, հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։ Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ակումբի տարածքում էլեկտրական լարեր են այրվում։
Ոստիկանությանը դիմած՝ Երևանի բնակիչ Արմենուհի Գ.-ի հաղորդմամբ՝ ժամը 16։00-ի սահմաններում երեք անչափահաս, անցնելով Փիրումյանների փողոցի թիվ 40/2 շենքի բակի պարսպի վրայով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել դրա հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց