«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է
Աշխարհ
Փարիզում ցուցարարները երթ են անցկացնում քաղաքի փողոցներով՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Ցուցարարների շրջանում հնչում են նաև պատմական հեղափոխությանը հղում կատարող կարգախոսներ, այդ թվում՝ «Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 17-ին նախատեսված համազգային մոբիլիզացիայի շրջանակում երկրում անցկացվում են բազմաթիվ բողոքի ակցիաներ։ Փարիզում դրանց մասնակցում են նաև դպրոցականներ, ուսանողներ և «Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչներ։
Լյուդովիկոս XVI-ը Ֆրանսիական հեղափոխության ընթացքում մահապատժի է ենթարկվել 1793 թվականի հունվարի 21-ին։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց