«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Վիլ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում։
Ստուգման ընթացքում արձանագրվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի օդափոխության համակարգը չի ապահովել սննդամթերքի աղտոտումից խուսափելու անհրաժեշտ պայմանները։
Բացի այդ, արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, իսկ առաստաղը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և առաստաղից մասնիկների թափվելու կանխարգելումը։
Արձանագրված խախտումների հիմքով ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այն կվերսկսվի հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց