Տեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»
Հասարակություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոցի տաճար կատարած այցին։
Նա իր գրառմամբ հարց է բարձրացրել, թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Զվարթնոց այցելելուց հետո չեն ուղեկցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ներկայացնելու վերանորոգված Մայր Տաճարը։
«Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը»,- գրել է նա։
Տեր Ասողիկը նշել է, որ իր գնահատմամբ՝ Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ Զվարթնոցի տաճարը ներառված է եղել այդ հայտի կազմում։
«Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության»,- գրել է նա՝ հավելելով, որ Հայոց Եկեղեցին «իր Մայր Աթոռով, կանգուն է եւ տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց