ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով
Աշխարհ
ԱՄՆ-ի առաջին մետաղադրամներից մեկը, որը հատվել է Ջորջ Վաշինգտոնի նախագահության օրոք, աճուրդում վաճառվել է գրեթե 2,93 միլիոն դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ։ Մետաղադրամը հատվել է 1792 թվականին, այն հինգ ցենտանոց է, Ռոնալդ Ֆիրմանի հավաքածուի մասն էր և աճուրդի ընթացքում մասնակցել է 66 գնառաջարկի։
Աճուրդի տան հաղորդմամբ՝ այս մետաղադրամը համարվում է ամերիկյան դրամագիտական պատմության ամենանշանակալի նմուշներից մեկը։
Աճուրդի գործադիր տնօրեն Թոդ Իմհոֆի խոսքով՝ գրանցված գինը համապատասխանում է մետաղադրամի բացառիկ նշանակությանն ամերիկյան դրամագիտության մեջ։
Մետաղադրամի կենտրոնում պատկերված է Ազատության կիսանդրին, որի շուրջ անգլերենով դրոշմված է «Ազատությունը գիտության և արդյունաբերության մայրն է» գրությունը։ Ներքևի հատվածում նշված է հատման տարեթիվը՝ 1792 թվականը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց