30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով
Ժամանց
Չինական դիզայնի «Arkadia-Life» ապրանքանիշը ներկայացրել է «P01 Classic Sofa» բազմոցը, որը «Porsche 911» սպորտային ավտոմեքենայի դիզայնով մեկտեղանոց նստատեղ է՝ նախատեսված ավտոմեքենաների սիրահարների համար։ Ավտոմեքենայի արտաքին տեսքի ներքո թաքնված է յոթ պահոց, այդ թվում՝ ներկառուցված սառնարան, գինու պահոց, կարգավորվող բաժակակալներ և անլար լիցքավորման հարթակ։ Բազմոցն ունի նաև 13 բարձրախոսից բաղկացած «SENSONUM» աուդիոհամակարգ, «Bluetooth» կապ և բազմագույն լուսավորություն։
Հատուկ հպման կոճակների փոխարեն բազմոցի կորպուսում տեղադրված հինգ վահանակները թույլ են տալիս կառավարել դրա գործառույթները թակոցների միջոցով։ Բազմոցի գինն սկսվում է 30 հազար դոլարից, իսկ անհատականացման որոշ տարբերակների համար անհրաժեշտ է հավելյալ վճարել։ Նշվում է, որ նախագիծը «Porsche»-ի և «Arkadia-Life»-ի համատեղ համագործակցության արդյունք չէ, այլ գերմանական արտադրողի հայտնի ավտոմեքենայի դիզայնից ներշնչված կահույք։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց