Գերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում
Աշխարհ
Գերմանիայի Քյոլն քաղաքում ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ երկու երիտասարդի կառավարած ռոբոտը, ըստ հաղորդման, հպվել է 16-ամյա աղջկա հետույքին և սեռական բնույթի շարժումներ կատարել։
Դեպքը տեղի է ունեցել արագ սննդի կետի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 1.2 մետր բարձրությամբ ռոբոտը մոտեցել է աղջկան թիկունքից։ Միջադեպը սոցիալական ցանցերում ուղիղ եթերով հեռարձակել են ռոբոտի 16-ամյա սեփականատերն ու նրա 19-ամյա ընկերը։
Ոստիկանությունը առգրավել է ռոբոտն ու երկու երիտասարդների բջջային հեռախոսները։ Իրավապահները պարզում են՝ ռոբոտի շարժումները նախապես ծրագրավորվա՞ծ են եղել, թե՞ այն դիտավորյալ կառավարել են միջադեպի պահին։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց