Զելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրել է, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում կամ Մերձավոր Արևելքի որևէ երկրում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ: Ուկրաինայի առաջնորդի ելույթի աուդիոձայնագրությունը հրապարակվել է Novosti.LIVE-ի կողմից։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Պուտինին հրավիրել է Մայամիում դեկտեմբերի 14-15-ը նախատեսված G20 գագաթնաժողովին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի ուշ հայտարարել էր, որ Ռուսաստանը շնորհակալ է հրավերի համար և կաշխատի դիվանագիտական ուղիներով։
Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Պուտինի հետ իր հանդիպման վրա։
«ԱՄՆ-ը միշտ խոսում է ԱՄԷ-ի կամ Սաուդյան Արաբիայի մասին: Այս հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20-ի հանդիպման ժամանակ: Սակայն դեռևս որևէ հաստատում չկա ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից», – ասել է Ուկրաինայի առաջնորդը: Նա ենթադրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ եվրոպական որևէ երկրում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց