Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը
Աշխարհ
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել այն ընկերությունը, որի տարածքում պահվում է Starlink արբանյակային կապի սարքավորումը։ Այդ մասին երկրի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։
Ըստ նրա, ծառայությունները նախապես զգուշացրել էին ընկերությանը հնարավոր հարձակումների մասին, ուստի պահպանությունը ուժեղացվել էր։ Հրկիզման փորձը ձախողվել է։
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից հետո։ Վարչապետը նաև հայտնել է առավոտյան Լիտվայի վրայով անօդաչուի թռիչքի մասին և հայտարարել, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել դիվերսիայի վարկածը։
Սինկյավիչյուսը վաղը հրավիրում է Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստ։ Դրա ընթացքում նախատեսվում է պարզել, թե որտեղից է եկել անօդաչու թռչող սարքը և որտեղ են ռադարներն այն առաջին անգամ արձանագրել։ Կուսումնասիրվեն նաև բեկորների հետազոտության արդյունքները։
Բացի այդ, իշխանությունները կքննարկեն ծառայություններին անօդաչու սարքերը վնասազերծելու համար լրացուցիչ լիազորություններ տրամադրելու հարցը։
Վարչապետն ընդգծել է, որ լիտվական ծառայությունները ուշադիր հետևում են թշնամաբար տրամադրված պետությունների գործունեությանը և միջոցներ են ձեռնարկում մարդկանց ու նրանց գույքը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց