Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են
Ժամանց
Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայությունը սկսել է ստենդափեր, հումորիստ Նուրլան Սաբուրովին ՌԴ տարածքում պատկանող պրոդաքշն ընկերությունների հարկադիր լուծարման պրոցես։ Գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի տասներկուսին։ SHOT տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Rusprofile-ից հայտնել են, որ նման գործընթացի պատճառը եղել է պետական ռեեստր կեղծ կամ ոչ հավաստի տվյալների ներկայացնելը։ Սաբուրովը հանդիսանում է «Սաբր Պրոդաքշն» ՍՊԸ միակ սեփականատերը։
Այն գրանցվել է անցյալ տարվա ապրիլի վերջին։ Չնայած կարճ ժամանակ է գործել, սակայն ցուցաբերել է բարձր եկամտաբերություն։ Ֆինասական հաշվետվությունների համաձայն անցյալ տարվա համար ունեցել է 16 միլիոն ռուբլու եկամուտ, զուտ եկամուտը կազմել է 14 միլիոն ռուբլի։ Նկատենք, որ հումորիստը ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում իր ամղկահարույց ձերբակալությունից երեք շաբաթ առաջ։ Նա ձերբակալվել էր, հիշեցնենք՝ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց