Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր սերտ հարաբերությունները կօգնեն վերացնել իրանական սպառնալիքը, եթե նա հաղթի առաջիկա ընտրություններում, հաղորդում է AFP-ն։
Հայտարարությունը հնչել է կարճ ժամանակ անց, երբ ամերիկացի առաջնորդը հրապարակայնորեն աջակցել էր նրա թեկնածությանը։
«Լիկուդ» կուսակցության հրապարակած տեսանյութում Նեթանյահուն ընտրողներին կոչ է արել լսել Թրամփի խոսքերը և հայտարարել է, որ Իսրայելն արդեն լուրջ վնաս է հասցրել Իրանին։
«Մենք ջախջախել ենք Իրանը»,- ասել է իսրայելցի վարչապետը։
Նա հավելել է, որ Թրամփի հետ իր համագործակցությունը կշարունակվի, որպեսզի «առաջիկա երկու տարում կամ նույնիսկ ավելի շուտ վերացվի իրանական սպառնալիքը»։
Իսրայելում առաջիկա ընտրությունները խոստանում են լարված լինել։
Նեթանյահուն հույս ունի, որ ամերիկացի նախագահի աջակցությունն ու Վաշինգտոնի հետ սերտ համագործակցությունը կամրապնդեն իր դիրքերը վերընտրվելու պայքարում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց