Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց