Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառով
Տնտեսություն
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը Հայաստանից ներմուծված 57,6 կգ կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերել է ԵՄ-ում արգելված թունաքիմիկատ, ինչպես նաև երկու այլ թունաքիմիկատների թույլատրելի չափաքանակների գերազանցում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչությանը։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում թեյում հայտնաբերվել են տոլֆենպիրադի մնացորդներ, իսկ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը։
Խախտումներ են հայտնաբերվել նաև Ղազախստանից ներմուծված 22 տոննա մանանեխի սերմերի խմբաքանակում․ էռուկաթթվի պարունակությունը գերազանցել է թույլատրելի մակարդակը։
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնել է, որ երկու խմբաքանակների իրացումն արգելվել է։ Արտադրանքը նախատեսվում է ոչնչացնել կամ արտահանել Եվրամիության տարածքից դուրս։
Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է սննդամթերքի և կերերի անվտանգության վերաբերյալ ԵՄ արագ ահազանգման համակարգին։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց