Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումներին և նրանց հայրենադարձության անհրաժեշտությանը։
«Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում»,- գրել է նա։
Աբրահամյանը նշել է, որ այս խնդրի մասին վերջերս ավելի մանրամասն խոսել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ հայ գերիների շուտափույթ հայրենադարձությունը կարևոր է ոչ միայն նրանց գերության ապօրինի բնույթի, այլև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի պատճառով։
Աբրահամյանը նաև քննադատել է ՀՀ իշխանություններին՝ թեման օրակարգային չդարձնելու համար՝ նշելով, որ այդ պայմաններում խախտվում են գերիների իրավունքները, իսկ պաշտոնական Բաքուն հարցը շահարկում է՝ այդ թվում Հայաստանի դեմ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց