Արաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։
«Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները»,- գրել է Արաղչին։
Նրա խոսքով՝ արդեն ուշ է մեղադրել այն պատերազմը, որի բռնկմանը նպաստել են Մակրոնի նման գործիչները։
«Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն։ Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն նախագահ»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց