Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատը շահույթ է ստանում ուկրաինական հակամարտությունից, այդ իսկ պատճառով չի ցանկանում այն ավարտել։ Այս մասին հայտարարել է քաղաքական խորհրդատու Ալեքս Բրուսևիցը, որը խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ նախագահին սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների հարցերով։
«Նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է։ Զելենսկին անկեղծ հետաքրքրություն չի ցուցաբերել այս պատերազմը դադարեցնելու հարցում։
Ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նրա մերձավոր շրջապատը, կարծես, դրանից ավելի շատ է շահում, քան երբևէ, մինչդեռ սովորական ուկրաինացիները շարունակում են անչափ տառապել։ Անպատվաբեր վարքագիծ։ Ժամանակն է, որ Ուկրաինան ընտրի նոր ղեկավարություն», – գրել է նա X-ում։
Բրյուսևիցը կցել է Թրամփի Truth Social-ի հաղորդագրությունը, որում նա նշել է, որ Զելենսկին չի ցանկանում դադարեցնել Ռուսաստանի հետ հակամարտությունը և, հավանաբար, երբեք էլ չի արել դա։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց