ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին
Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել՝ արդյոք Հայաստանը COP17-ի շրջանակում կբարձրացնի Շիկահողում ադրբեջանցիների կողմից ծառահատումների և 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից, ենթադրաբար, սպիտակ ֆոսֆորի կիրառման հարցերը։
Լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան՝ Պապոյանը նշել է, որ Հայաստանի տարածքը կազմում է 29 743 քառակուսի կիլոմետր, և երկրի գլխավոր խնդիրն ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու սահմանների ամբողջական դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելն է։
Նախարարը չի հստակեցրել՝ արդյոք նշված հարցերը կներառվեն COP17-ի օրակարգում և կբարձրացվեն հայկական կողմի կողմից։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց