Արաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնում Մրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է Տիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու 29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին «Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարում Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.am 

Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի թիվ 17 հատուկ դպրոց:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման, սննդի կազմակերպման և տրամադրման, սովորողներին բժշկական օգնության տրամադրման, հաստիքային ապահովվածության, անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունների, ինչպես նաև սովորողների իրավունքների և շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը։

ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացին, առանձնազրույցներ ունեցել մանկավարժական անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության իրավունքի արդյունավետ իրացմանն առնչվող խնդիրներն ու առկա դժվարությունները։

Հարկ է նշել, որ Դպրոցում ընդհանուր առմամբ ապահովված էին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող սովորողների տեղաշարժի և կրթական գործընթացին մասնակցության համար անհրաժեշտ մատչելիության պայմանները։ Միաժամանակ, այցի ընթացքում արձանագրվել են մատչելիության ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման հետ կապված առանձին խնդիրներ։

Մասնավորապես՝

արձանագրվել է, որ Դպրոցում առկա է մեկ վերելակ, սակայն դրա խցիկի չափսերը փոքր էին, և այն տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար ամբողջությամբ հարմարեցված չէր, քանի որ խցիկում ազատ պտույտի կամ շրջադարձի հնարավորություն առկա չէր։

Միաժամանակ, հաշվի առնելով Դպրոցի սովորողների թիվը և տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների առկայությունը՝ մեկ վերելակի առկայությունը բավարար չէ ազատ և անվտանգ տեղաշարժն ապահովելու համար,

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրումն ամբողջությամբ ապահովված չէր, առկա էր բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։

Բացի այդ, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների ներգրավումն ամբողջությամբ չէր իրականացվում՝ մասնագետների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինության հետ, ի թիվս այլնի, քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող երեխաներին անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հաստիքների համալրվածությանը, ինչպես նաև նրանց կրթության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանն առնչվող դժվարությունները։

Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Դպրոցի տնօրենի և անձնակազմի հետ։

Դպրոցի տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է, որ ներառական միջավայրի ձևավորման գործընթացը անհրաժեշտ և կարևորագույն բաղադրիչ է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման տեսանկյունից։

Այս համատեքստում պետությունը պետք է ապահովի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմաններ, համապատասխան աջակցություն և ծառայությունների հասանելիություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը
Ամենադիտված