Մրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Տնտեսություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է Արարատի մարզի Մրգավան գյուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող՝ Նժդեհի 32 հասցեում գտնվող օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց