Մասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստացել է հաջորդ տարի Ամերիկայի յուրաքանչյուր երեխային նվիրել իր SpaceX ավիատիեզերական ընկերության մեկական բաժնետոմսը։
«Հաջորդ տարի ես իմ SpaceX բաժնետոմսերից մեկը կտամ Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի», - գրել է նա իր X սոցիալական ցանցի էջում։
Ձեռնարկատերը հավելել է, որ սա իր կողմից նախատեսված այս տեսակի նախաձեռնություններից միայն առաջինն է։
SpaceX-ը ամերիկյան տիեզերական տեխնոլոգիաների ընկերություն է, որը հիմնադրվել է Մասկի կողմից 2002 թվականին։ Փետրվարին այն միաձուլվեց Մասկի մեկ այլ ընկերության՝ xAI-ի հետ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց