Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրում՝ «Ֆայրբերդ» ընկերության արհեստական բանականության գործարանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։20-ի սահմաններում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկի դիտաշտարակից մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել Շիրակի մարզի 62-ամյա բնակիչ Աշոտ Ա․-ն։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։ Ըստ աղբյուրի՝ նա աշխատում էր նշված գործարանում՝ որպես բանվոր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց