Եգիպտոսում ընդդիմադիրներն այրել են նախագահական նստավայրի մուտքը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի ընդդիմությունը կրկին դուրս է եկել Կահիրեի փողոցներ: Իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի զայրացած հակառակորդները փետրվարի 8-ին հավաքվել են նախագահի նստավայրի մոտ և այրել նրա մուտքը:
Ներկայումս ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մայրաքաղաքից զատ՝ բախումներ են տեղի ունենում նաև Եգիպտոսի տնտեսական կենտրոն հանդիսացող Ալեքսանդրիայում:
Իսլամիստական կառավարության դեմ դուրս են եկել հասարակության աշխարհիկ զանգվածները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ