Ֆրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հրամայել է դեպարտամենտների ղեկավարներին պարետային ժամ սահմանել մի քանի շրջաններում՝ անկարգությունների պատճառով։
«Ես խնդրել եմ նահանգապետերին այսօր երեկոյան մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանել։ Մասնակի պարետային ժամ», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով անկարգություններին ի պատասխան ճգնաժամային կառավարման թիմի նիստից հետո։
Նա ասել է, որ նահանգապետերը նպատակային գործողություններ կձեռնարկեն այս առումով։ «Ներքին գործերի նախարարությունը հետագայում կկազմի քարտեզ, թե որտեղ կկիրառվի այս ռեժիմը», - հայտարարել է վարչապետը։ «Նպատակն է պաշտպանել ոչ միայն քաղաքացիներին, այլև մանրածախ առևտրի կետերը»։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն, բայց առայժմ «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցառումներն ավելի տեղին են»։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց