Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն որոշ քաղաքների կենտրոնական թաղամասերում պարետային ժամ է հայտարարել։
«Այն մասնակի կլինի», - TF1 հեռուստաալիքի եթերում ասել է վարչապետը։
Նա ասել է, որ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն այսօր երեկոյան։ Նա նաև հայտարարել է երկրում տեղի ունեցած անկարգությունների լայնածավալ հետաքննության մեկնարկի մասին։
Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, վարչապետը ավելի ուշ հանդիպում կանցկացնի հետախուզության աշխատակիցների հետ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց