Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք
Աշխարհ
Կիբեռանվտանգության մասնագետը մի քանի շաբաթ հետևել է չինարեն խոսող հաքերի գործողություններին, որը կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքեր՝ կիբեռհարձակումների մեծ մասն իրականացնելով արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է NorForge կիբեռանվտանգության ընկերության սպառնալիքների հետազոտության առաջատար մասնագետ Սնորե Ֆագերլանդը։
Նրա խոսքով՝ հաքերը գրեթե անմիջական մասնակցություն չի ունեցել հարձակումներին․ նա ԱԲ գործակալներին հանձնարարել է ժամերով ինքնուրույն ուսումնասիրել թիրախային կայքերն ու փորձել ներթափանցել դրանց համակարգեր։
Ֆագերլանդը հաքերին հայտնաբերել է համացանցում բաց հասանելիությամբ մնացած Cairn հարթակի օրինակներն ուսումնասիրելիս։ Cairn-ը բաց կոդով հարթակ է, որը նախատեսված է արհեստական բանականության միջոցով տարբեր խնդիրներ լուծելու համար և օգտագործվում է նաև կիբեռհանցագործների կողմից։
Մասնագետի տվյալներով՝ հոկտեմբերի 2-ից ի վեր նա հայտնաբերել է Cairn հարթակը չարամիտ նպատակներով օգտագործելու շուրջ երկու տասնյակ դեպք։ Դա նրան հնարավորություն է տվել աննկատ հետևելու կիբեռհանցագործների գործողություններին և ուսումնասիրելու, թե ինչպես են նրանք ԱԲ գործիքներին ինքնուրույն առաջադրանքներ կատարելու հնարավորություն տալիս։
Ֆագերլանդի զեկույցում չինարեն խոսող հաքերի թիրախ դարձած ընկերությունների անունները չէին նշվում։ Սակայն Reuters-ը, Cairn հարթակում հաքերի գործունեությունն ինքնուրույն ուսումնասիրելու արդյունքում, կարողացել է պարզել դրանց ինքնությունը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան