Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել
Աշխարհ
Ավստրալիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Հելեն Հեյնսը երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. Նրան ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի են ենթարկել Վանգարատա քաղաքի իր գրասենյակի մոտ ։
Հարձակման կասկածանքով ձերբակալվել է 43-ամյա տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Վանգարատայում՝ Մելբուռնից մոտ երեք ժամվա ճանապարհի հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք։
65-ամյա Հեյնսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
«Այս չափազանց դժվար պահին մեր բոլոր մտքերը Հելենի, նրա ընտանիքի, ընկերների, թիմի և համայնքի հետ են։ Մենք աղոթում ենք նրա լիարժեք ապաքինման համար»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Ալբանեզեն։
Ալբանեզեն նշել է, որ դեռ վաղ է խոսել հարձակման հնարավոր դրդապատճառների մասին։ Այդուհանդերձ, ձերբակալված կասկածյալի գործողությունների քննությամբ կզբաղվի հակաահաբեկչական օպերատիվ խումբը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան