Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով
Աշխարհ
Լեհաստանի Լյուբլին և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես փակվել են ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով։ Այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային երթևեկության գործակալությունը (PANSA)։
«Ռազմական ավիացիայի ակտիվության կապակցությամբ Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է օդային գործողությունների իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ ռազմական ավիացիայի ակտիվությունը կապված է Ուկրաինայի արևմուտքին Ռուսաստանի հարվածների հետ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան