«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ աշխատանքից ազատվեց Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, որն այդ պաշտոնում վերանշանակվել էր օգոստոսի 28-ին՝ ընտրություններից հետո ձեւավորված նոր կառավարությունում։ Գագիկ Վանոյանը ղեկավարում է Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործառույթների մեջ է պետական մակարդակով պաշտոնական այցերի, ընդունելությունների եւ արարողակարգային միջոցառումների կազմակերպումը։
Թեպետ պաշտոնապես չհաղորդվեց պաշտոնանկության պատճառների մասին, սակայն կառավարության աղբյուրները հայտնում են, որ Վանոյանի հեռացման պատճառը COP17 միջոցառման կիքսն է․ այդ օրը Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանեց Ղազախստանի նախագահ, նա կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից:
Հավանաբար, աշխատակազմն էր շփոթել, ինքն էլ մեխանիկորեն կարդում էր՝ հարուցելով նախագահ Ժապարովի զարմանքը, որը նկատելի է տեսանյութերում, եւ որն աղմուկի տեղիք տվեց։ Այս 8 տարում արարողակարգի մեծ թվով ղեկավարներ են կառավարությունում փոխվել` այս պաշտոնյան մշտապես քավության նոխազի դերում է։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան