Վայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրել Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ Axios Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» «Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան «Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում 

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։

Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։ Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։

Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։

Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը։

Սակայն սա զուտ մակերեսային թվաբանություն է, քանի որ միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ պետական բյուջեի մեխանիկական ուռճացումը որևէ դրական ազդեցություն չունի, եթե իրականում չի կրճատվում այն ծանր բեռը, որը քաղաքացին ստիպված է վճարել սեփական գրպանից։ Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանն ու դեղորայքային ապահովմանը՝ նախարարը հայտարարում է, թե իբր 1,8 միլիոն քաղաքացի 1200 քիմիական անվանումով դեղորայքի համար գրեթե ոչինչ չի վճարում, իսկ 8 ամիսների ընթացքում դրանց հատկացվել է 25 միլիարդ դրամ՝ գումարած 7 միլիարդի կենտրոնացված գնումները։

Սակայն նախարարի բերած թվերը բնավ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը չափազանց սահմանափակ է։

Առողջապահական համակարգում այսօր առկա է լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։ Մարդիկ ստիպված են ամիսներով հերթագրվել պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, որպեսզի հասնեն նեղ մասնագետների մոտ կոնսուլտացիաների կամ ստանան իրենց հասանելիք բուժսպասարկումը։ Այդ սպասումն ու հերթերն այնքան են ձգձգվում, որ պացիենտի համար բուժումն ու դեղորայքի նշանակումը դառնում են անհետաձգելի, և նա չի կարող ամիսներով սպասել պետական հերթին։

Հիվանդության խորացման վտանգի առաջ կանգնած՝ քաղաքացիները զրկված են անվճար համակարգից ժամանակին օգտվելու հնարավորությունից։ Արդյունքում, հերթերում չմնալու և ժամանակ չկորցնելու համար մարդիկ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից և դեղերը ձեռք բերել կամ դիմել մասնավոր կլինիկաներ։

Ավելին, նախարարն իր հրապարակային խոսքում շրջանցում է այն փաստը, որ համակարգում սկսել են լայնորեն կիրառվել համավճարներ՝ ընդգրկելով բոլորին՝ սկսած անչափահաս երեխաներից մինչև տարեցները, մինչդեռ նախկինում հայտարարվում էր, թե համակարգը պետք է լինի բացարձակ անվճար։

Քաղաքացիները բժշկական հաստատություններում ամեն քայլափոխի բախվում են լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջին, ինչն իրականում ցույց է տալիս, որ իշխանությունների նկարագրած այդ հեքիաթային իրավիճակը պարզապես աբսուրդ է, և առողջապահական համակարգը խորը ճգնաժամի ու կոլապսի մեջ է։

Արդարանալով և նշելով, թե նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել գրանցման մեխանիզմների պարզեցման որոշում և սպասվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, նախարարը փորձում է մեղմել հանրային դժգոհությունը։ Սակայն այս կիսատ ու ուշացած քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, մինչդեռ հարևան երկրներում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ էժան գներով։

Ներկայացված նախագիծն ու արմատական լուծումներն այլընտրանք չունեն. եվրոպական չափանիշների անհապաղ ներդրումն ու դեղերի շուկայի մոնոպոլիաների վերացումը կենսական անհրաժեշտություն են։ Հակառակ դեպքում, իշխանությունների թղթային ու վիճակագրական ձեռքբերումները շարունակելու են մնալ իրականությունից կտրված, իսկ հայաստանյան քաղաքացին շարունակելու է շատ թանկ վճարել սեփական առողջության և կյանքի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան
Ամենադիտված