Թրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, եկել է ժամանակը, որպեսզի մեկ ուրիշը Ուկրաինայի անունից վարի բանակցությունները։
«Այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ ռազմաճակատի գիծը շատ աննշան է տեղաշարժվում, բայց զոհվում է մեկ միլիոն մարդ՝ հսկայական թվով մարդիկ։ Նրանք կորցնում են իրենց արական բնակչությանը»,- նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հսկայական օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստացել։
«Մենք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք տվել։ Ես նրանց «Ջավելին» հակատանկային հրթիռներ եմ տվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան